Փոխարժեքներ
21 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.16 |
EUR | ⚊ | € 419.99 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 504.2 |
GEL | ⚊ | ₾ 142.18 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:
Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ձմեռային ժամանակաշրջանում ժամանակավորապես (մինչև 2018թ. գարուն) կփակվեն ծածկոցներով և կդադարեցվեն դրանց ազդեցությունը:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ