|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց, որ երեկ իր և Սերգեյ Բագրատյանի միջև վեճ է տեղի ունեցել։
Դիտարկմանը` երեկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց միջև բարձր տոնով խոսակցություն է եղել, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Նաիրա Զոհրաբյանը նման բան է ասել։ Քննարկում է եղել ընդամենը` առողջ մթնոլորտում»։
Ճշտող հարցին` ծեծկռտուք չի՞ եղել, հայհոյանքներ չե՞ն հնչել, Մանուկյանը պատասխանեց. «Նման բան չի եղել ու չի էլ կարա լինի»: