|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ Անկարայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: РИА Новости-ն հայտնում է, որ նախագահները քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմի վերաբերյալ որոշումը:
«Մենք քննարկել ենք տարածաշրջանում առկա կարևոր խնդիրները: Կարևորներից մեկն է Երուսաղեմում տիրող իրավիճակը: ԱՄՆ-ը որոշում է կայացրել, որը հիասթափեցրել է մուսուլմաններին, քրիստոնյաներին և անգամ` հրեաներին»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով` վերջին օրերին բախումների հետևանքով 4 պաղեստինցի է զոհվել, 2 հազար մարդ տուժել է:
Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հայտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակի մասին համաձայնագիրը պետք է լինի Պաղեստինի և Իսրայելի ուղիղ բանակցությունների առարկան: