|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Երուսաղեմում և, ըդնհանուր առմամբ, արաբա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ խնդրի լուծման համատեքստում «կարևոր ուղերձ է Երուսաղեմի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների նմանությունը»: Նա կարևորել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունները Երուսաղեմի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ՝ ՄԱԿ-ի որոշումների և երկու պետությունների սկզբունքի հիման վրա:
Էրդողանը մատնանշել է ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ միջամտության անհրաժեշտությունը: ՄԱԿ-ը, նրա համոզմամբ, «պետք է կոշտ և վճռական դիրքորոշում ցուցաբերի, որպեսզի Իսրայելը դադարեցնի հարձակումները Գազայի հատվածի վրա»:
Նա առանձին ընդգծել է, որ «անհրաժեշտ է մշակել պաղեստինցիներին պաշտպանելու համար տարածաշրջան միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը», և համոզմունք հայտնել, որ «Թուրքիան և Ռուսաստանը ՄԱԿ-ի հարթակում սերտ համագործակցություն կցուցաբերեն այդ հարցերի շուրջ»: