Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» ՊՈԱԿ-ի շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը լրագրողների հետ զրուցեցին Հայաստանի շենքերի սեյսմակայունության և սեյսմիկ պատրաստվածության մասին:
Ըստ Գուրգեն Նամալյանի՝ ասօր կառուցվող շինություններն ավելի սեյսմակայուն են. նոր շենքերը հիմնականում կառուցվում են միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով, իսկ դա ավելի մեծ առավելություն ունի հավաքովի երկաթբետոնի նկատմամբ:
Հարցին, թե այսօր բնակֆոնդի քանի տոկոսն է սեյսմակայուն, Գուրգեն Նամալյանը պատասխանեց, որ թեև հստակ հաշվարկներ չկան, բայց կարող է ասել, որ այսօր բնակֆոնդի մոտ 60-70 տոկոսը սեյսմակայուն է: «Այն շենքերը, որոնք կառուցվել են մինչև 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժը, սեյսմակայուն չեն՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով: Նախ` դրանք կառուցվել են 7-8 բալ սեյսմակայունության հաշվարկով, իսկ ներկայումս այդ տարածքները հիմնականումավելի բարձր սեյսմիկ վտանգի գոտում են»:
Խոսելով փրկարարական ստորաբաժանումների պատրաստության հետ կապված խնդիրների մասին՝ Հովհաննես Եմիշյանը նշեց, որ, կիրառելով միջազգային փորձը, իրենք հասել են բավարար արդյունքների: «Այսօր մեր նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում կամավորականության զարգացման գործին: Ցանկացած խոշոր աղետի դեպքում միայն փրկարարները չեն կարողանա իրականացնել աշխատանքներն ամբողջ ծավալով, և այս դեպքում շատ կարևոր է կամավորների օգնությունը»,- ասաց նա:
Հարցին, թե այսօրվա պատրաստվածությունն ունենալու դեպքում Սպիտակի երկրաշարժից տուժածների քանի տոկոսը կփրկվեր, Եմիշյանը պատասխանեց, որ եթե ունենայինք այսօրվա պատրաստվածությունը, կկարողանային փրկել տուժածների մոտ 90 տոկոսին: «Իրազեկման խնդիրն ամենակարևոր անելիքներից մեկն է: Այսօր կարող ենք ասել, որ մեր հասարակությունն իրազեկված է»,- նշեց նա: