Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական հանդիպումներ ունենալու համար ժամանել է Հունաստան:
Միջանկյալ նշենք, որ վերջին 65 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով այց Հունաստան տեղի չի ունեցել: Վերջին անգամ 1952 թվականին Թուրքիայի՝ այդ ժամանակվա նախագահ Ջելալ Բայարն էր այցելել Հունաստան:
Էրդողանի հետ Հունաստան են մեկնել Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, վարչապետի օգնական Հաքան Չավուշօղլուն, ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքնը, արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին և էներգիայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը:
Էրդողանին օդանավակայանում դիմավորել է երկրի ԱԳ նախարար Նիկոս Քոցիասը: