|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՄԱԿ-ի՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գլխավոր գրասենյակի և Շվեցարիայի կողմից դեկտեմբերի 17-18 ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում անցկացվելու է Փախստականների համաշխարհային առաջին ֆորումը, որին մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանին Ժնևի օդանավակայանում չի դիմավորել ոչ մի պաշտոնական դեմք՝ ո՛չ ՄԱԿ-ից, ո՛չ էլ Շվեյցարիայից: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է ANF գործակալությունը:
Թուրք նախագահի հետ ժամանել են նաև կինը՝ Էմինեն, Ներքին գործերի նախարար Սյուլեյման Սոյլուն, Ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ԱԶԿ փոխնախագահ Նուման Քուրթուլուշը: Օդանավակայանում նրան դիմավորել են միայն Շվեցարիայում Թուրքիայի դեսպանն ու ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը: Էրդողանին հյուրանոցի դիմաց դիմավորել են միայն 30-40 թուրք:
Երեքշաբթի նախատեսվում է Էրդողանի ելույթը ՄԱԿ-ի գրասենյակում: Դրան զուգահեռ բողոքի ակցիաներ են տեղի ունենալու «անցանկալի մարդ» որակվող Էրդողանի դեմ: