|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց շինարարական թույլտվությունների տրամադրման կատարելագործման վերաբերյալ։ Նա հանձնարարեց պարզեցնել այդ ոլորտում վարչարարությունը և բարձրացնել մատչելիության աստիճանը։ Այդ ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնք բացասաբար են անդրադառնում շինարարության ոլորտի վրա։
Օրենսդրության համաձայն` նշված թույլտվությունները տրամադրվում են ՏԻՄ-երի կողմից, բայց դրանց տրամադրման նորմատիվային համակարգը, ըստ վարչապետի, պետք է լինի հստակ և կանխատեսելի, իսկ կայացվող որոշումները՝ տրամաբանված։
Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկեց Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում մշակել շինարարական թույլտվությունների գործընթացի պարզեցման հստակեցման, էլեկտրոնային գործիքների ներդրման, ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ մշակելու վերաբերյալ առաջարկություններ։