կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-30 10:07
Քաղաքական

Սամվել Ալեքսանյանը՝ «գիդի» դերում. հյուրեր է ընդունում, պատիվ տալիս, զվարճացնում. «Հրապարակ»

Սամվել Ալեքսանյանը՝ «գիդի» դերում. հյուրեր է ընդունում, պատիվ տալիս, զվարճացնում. «Հրապարակ»

 «Հրապարակը» գրում է. «Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ալեքսանյանն ավելի շատ «գիդ» է, քան խմբի ղեկավար: Նա ընդունում է Իրաքից Հայաստան ժամա­նած բիզնեսմեններին, պաշտոնյաներին, պատիվ տալիս, զվարճացնում և այլն, իսկ արարողակարգային հանդիպումները վարում են խմբի շարքային անդամները: Վեցերորդ գումարման ԱԺ-ում կրկին վե­րաբացված հայ-իրաքյան խումբը դեռևս մեկ պաշտոնական հանդիպում է ունեցել՝ նոյեմբերի սկզբին հյուրընկալել է Իրաքի ներկայացուցիչների խորհրդի գործընկեր­ներին, որից հետո Ալեքսանյանն ապահո­վել է այս խմբի «տուրը»՝ արդեն խորհր­դարանից դուրս: Ալեքսանյանի նախագահած հայ-իրաքյան խմբի անդամներն են Արման Սաղաթելյանը, Շիրակ Թորոսյանը, Արամ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Արսեն Միխայլովը, Սասուն Միքայելյանը, Կնյազ Հասանովը, Ար­ման Սահակյանը, Արմենուհի Կյուրեղյանը և Հայկ Բաբուխանյանը: «Ղեկավար ասվածն ունի կազմակերպչական բնույթ, դուք ինչո՞ւ եք այդքան սևեռվել»,- մեր հարցին նեղսրտած պատասխանեց Ռուստամ Մախմուդյանը և ասաց, որ ղեկա­վարի հարցը չի քննարկվել իրենց հետ, ինքը չի կարող մեր «անմեղ» հարցին պա­տասխանել, թե ինչու հենց Ալեքսանյանը պետք է ղեկավարի խումբը:

 Փոխարենը նրա քուրդ գործընկեր Կնյազ Հասանո­վը գիտի պատճառը. «Դե, Ալեքսանյանն Իրաքի հետ կապ ունի՝ առևտրի գծով»: Իսկ իր բիզնեսների գործերով պարբերա­բար Իրաք այցելող Ալեքսանյանը չի պատ­րաստվում այց կազմակերպել, խմբին Իրաք տանել: «Հո մենք մանկապարտեզի երեխա չենք, ինքն էլ՝ դաստիարակ, որ տանի՝ ման տա»,- ասաց Մախմուդյանը: «Այդ հարցը չի քննարկվել»: Հիշեցնենք, որ դեռևս 2000 թվականին պատգամա­վոր Ղուկաս Ուլիխանյանի նախաձեռնու­թյամբ ստեղծվեց հայ-իրաքյան բարեկա­մական հանձնաժողով: Եվ չնայած այն ժամանակ էլ միջազգային պատժամիջոց­ներ էին կիրառվում Իրաքի նկատմամբ, այդուհանդերձ, խմբի անդամներն իրենց գործունեության 4 տարվա ընթացքում 6 անգամ այցելել են Իրաք»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: