|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանն առողջարանում է եւ իրեն լավ է զգում: Այդ մասին ТАСС-ին հայտնել է նրա փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:
«Արմեն Բորիսովիչն իրեն հոյակապ է զգում եւ այժմ առողջարանում է»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե որտեղ է այդ բուժհաստատությունը:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի Կունցևո շրջանի թիվ 202 դատական տեղամասը բավարարել է հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության մասին հայցը: