|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Ջերմուկ քաղաքում գործող «Օլիմպիա» առողջարան, որտեղ հայտնաբերել են երեխայի մարմին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Ս․ Կ․-ն է, ով նույն օրը «Օլիմպիա» առողջարանի համարներից մեկի սենյակի մուտքի մոտ ինքնազգացողությունը կտրուկ վատանալու հետևանքով հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։
Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։