Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Գործադիրը հավանություն է տվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես՝ կապահովվի Սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրական վերահսկողության մասնագիտացված մարմնի, արդյունավետ գործունեությունը, կհստակեցվեն ՍԴ դատավորին ներկայացվող պահանջները, կստեղծվեն բավարար իրավական նախադրյալներ ժողովրդավարության ամրապնդման համար, իրավական համակարգում հնարավորինս կկանխարգելվեն և կբացառվեն հակասահմանադրական իրավիճակները:
Օրինագծերով, մասնավորապես, սահմանվում են ՍԴ դատավորին ներկայացվող պահանջները, կարգավորվում են նրա գործառութային անձեռնմխելիության հետ կապված հարաբերությունները, սահմանվում են Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերը: Առաջին անգամ առաջարկվում է ՍԴ-ին վերապահել սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման լիազորություն: Դա հնարավորություն կտա իրավական ճանապարհով հաղթահարել սահմանադրական մարմինների միջև առաջացող վեճերը: