Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայի և ՆԱՏՕ-ի քաղաքականության գլխավոր տնօրեն Էնդրյու Լ. Վինտերնիցը և Պենտագոնի ղեկավարի Պլանավորման, գնումների և մատակարարման ծրագրերի ու վերլուծության գծով տեղակալ Մելիսա Բենկերտը հոկտեմբերի 27-ին գլխավորել են ԱՄՆ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Անկարայում, որի նպատակն է լուծել վեճերը և չհանգուցալուծված խնդիրները Թուրքիային F-35 ծրագրից դուրս մղվելու պատճառով։
Թուրքական պատվիրակության կազմում Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն են եղել։
Ըստ ամերիկյան The Pentagon-ի՝ հանդիպումը ցույց է տալիս Միացյալ Նահանգների կառավարության հանձնառությունը՝ հարգանքով վերջ դնել Թուրքիայի նախկին մասնակցությանը F-35 ծրագրին:
Քննարկումներն արդյունավետ են եղել, և պատվիրակությունները նախատեսում են առաջիկա ամիսներին կրկին հանդիպել Վաշինգտոնում: