կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-03 23:05
Հասարակություն

Շիրակի մարզպետն այցելել է մարզի տարածքում գտնվող ազնվամորու միակ ինտենսիվ այգի

Շիրակի մարզպետն այցելել է մարզի տարածքում գտնվող ազնվամորու միակ ինտենսիվ այգի

Նոյեմբերի 3-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է ֆերմեր Կարեն Արշակյանին պատկանող ազնվամորու այգիներ: Ազնվամորու 3 հա այգին հիմնվել է 2012 թվականին, անցած երեք տարիների ընթացքում թարմացվել են մշակման տեխնոլոգիաները, անցկացվել է կաթիլային ոռոգման համակարգ, տարեկան բերքատվությունը 3 հա-ից կազմում է 7 տոննա: 
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը Կարեն Արշակյանից հետաքրքրվեց այգու եկամտաբերության, շուկայի պահանջարկի ու սպառման խնդիրներից: Ֆերմերը նշեց, որ սպառման իմաստով որևէ խնդիր չունեն, քանի որ «Թամարա» ընկերության կողմից ազնվամորին ամբողջությամբ գնվում է կիլոգրամը 950-1000 դրամով: Լրագրողների հետ զրույցում Արթուր Խաչատրյանը կարևորեց Շիրակի մարզում գյուղատնտեսության դիվերսիֆիկացումը.

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարզում գյուղատնտեսությամբ զբաղվելն այնքան էլ շահավետ չէ, քանի որ մենք հիմնականում ավանդական ցորեն ու գարի ենք մշակում, այնինչ հաշվարկները փաստում են, որ առավել արդյունավետ է ունենալ 1 հա այսպիսի այգի, քան` 5 հա ցորենի: Ես խոսեցի ֆերմերի հետ և պարզ է, որ սպառման շուկան ու գները կայուն են: Շիրակի մարզի գյուղատնտեսական քաղաքականության գերնպատակներից մեկը գյուղատնտեսության բազմակողմանի զարգացումն է : Ուրախ եմ նաև, որ ֆերմերը պատրաստ է աջակցել նմանատիպ այգի հիմնել ցանկացողներին, տալ տնկիներ ու խորհրդատվական աջակցություն ցուցաբերել»: