Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ֆինանսների նախարարությունը ներառել է մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնք ուղղված են ապահովելու անհրաժեշտ իրավական հիմքեր ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրման համար:
Մասնավորապես, փոփոխություններն ուղղված են ֆորմալ առումով ծրագրային դասակարգումը, որպես բյուջետային հատկացումների հիմնական դասակարգում սահմանելուն, բյուջետային գործընթացի բոլոր փուլերում (բյուջեի պլանավորում, կատարում, հաշվետվողականություն) ծրագրային բյուջետավորման կիրառության առանձնահատկությունները, այդ գործընթացում ներգրավված հիմնական կողմերը, դրանց իրավասությունների և պարտականությունների շրջանակները, ինչպես նաև ծրագրային բյուջետավորմանն առնչվող հիմնական որոշումները և հիմնական տեղեկատվական հոսքերը սահմանելուն: Փոփոխություններն ուղղված են նաև ծրագրային բյուջետավորման ամբողջական անցման պարագայում բյուջետային փաստաթղթերում բյուջետային տեղեկատվության ներկայացման կառուցվածքը և դրա մանրամասնեցման մակարդակը, ինչպես նաև հարկաբյուջետային հիմնական կանոնները ծրագրային բյուջետավորման ենթատեքստում (վերաբաշխումներ և այլն) սահմանելուն:
բ) Գանձապետական համակարգում իրականացված և իրականացվող բարեփոխումներով, միասնական գանձապետական հաշվում ՊՈԱԿ-ների ֆինանսական հոսքերի մոբիլիզացման անհրաժեշտության և իրավական դաշտում 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմաս ունեցող ընկերությունների և վերջիններիս կողմից հիմնադրված իրավաբանական անձանց, ինչպես նաև պետության և համայնքների կողմից հիմնադրած հիմնադրամների և վերջիններիս կողմից հիմնադրված իրավաբանական անձանց ֆինանսական հոսքերի միասնական գանձապետական հաշվում շրջանառելու համար հնարավորություն ստեղծելու նպատակահարմարությամբ:
ՀՀ կառավարությունը սկսած 2004 թվականից քայլեր է ձեռնարկել ծրագրային բյուջետավորման տարրերի աստիճանական արմատավորման ուղղությամբ:
Նախագծերի փաթեթը չի նախատեսում բյուջետավորման բնագավառում կառավարության կողմից արդեն իսկ իրականացվող բյուջետային բարեփոխումների քաղաքականության սկզբունքային փոփոխություններ, այլ հնարավորություն է ընձեռում է այդ քաղաքականությունը խորացված իրավական հիմքերի վրա կառուցելու համար:
Նախագծերի փաթեթի ընդումամբ կստեղծվի անհրաժեշտ իրավական հենք հանրապետությունում սկսած 2019 թվականից լիարժեք ծրագրային բյուջետավորմանն անցնելու, դրանով իսկ ՀՀ կառավարության իրավասության շրջանակներում ՀՀ Սահմանադրության դրույթների իրագործման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելով պետական ծախսերի առաջնահերթությունների սահմանման և պետական ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման` այդ միջոցների հասցեագրվածության, նպատակայնության, հրապարակայնության, հաշվետվողականության բարելավման շնորհիվ: Հիմքեր կստեղծվեն ՊՈԱԿ-ների կանխիկ ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության և միջոցների օգտագործման թափանցիկության բարձրացման համար: Դրա հետ մեկտեղ, իրավական առումով 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունների, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց, ինչպես նաև պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրած հիմնադրամների, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց հնարավորություն կընձեռվի իրենց ֆինանսական հոսքերը միասնական գանձապետական հաշվում շրջանառելու համար: