Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հետաքրքիր նպատակադրում է կատարում կառավարությունն իր նոր ծրագրով' հեռահաղորդակցության ոլորտում կիրականացվեն աշխատանքներ սեփական արբանյակի թողարկման և այն Հայաստանին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու ուղղությամբ: Թեեւ տարբեր ժամանակներում նշվել է, որ Ռուսաստանում Հայաստանի համար արբանյակ է կառուցվում, բայց այն, որ կառավարությունն իր ծրագրում ամրագրել է այդ արբանյակի ստեղծումն ու գեոստացիոնար ուղեծրում տեղակայումը, դա, թերեւս, նորություն է:
Իսկ, ընդհանուր առմամբ, հեռահաղորդակցության ոլորտում կառավարությունը կրկնում է նախորդ կառավարության «կենացները», այն է' նպաստել ծառայությունների աշխարհագրության ընդլայնմանն ու նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանությանը և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովմանը։
Կշարունակվեն նաեւ հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հասանելիության ավելացման և հեռարձակման թվայնացման քաղաքականությունը, հաճախականային սպեկտրի կարգավորման և դասակարգման աշխատանքները՝ հստակեցնելով կառավարական նշանակության հաճախականային շերտերը և հաճախականությունները, արդյունքում` ազատ տիրույթներն արդյունավետ օգտագործելու նպատակով, ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումից հետո, տրամադրվելու է հեռուստատեսային մասնավոր մուլտիպլեքսորներին և բարձր տեխնոլոգիաներով աշխատող համակարգերին:
Կառավարության ծրագրի համաձայն` կկատարելագործվի ռադիոմոնիթորինգի համակարգը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի կազմակերպման նպատակով կստեղծվի համապատասխան ենթակառուցվածք: