Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի հետ քննարկվում է 2015թ. բյուջեն: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի շարք հարցեր ուներ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին առողջապահության ոլորտի բյուջեի մասին:
Պատգամավորի առաջին հարցը վերաբերում էր ծրագրային բյուջետավորմանը, թե արդյո՞ք առողջապահության նախարարությունը կարողանում է բավարար չափով ներկայացնել ոչ ֆինանսական այն ցուցանիշները, որոնք պետք է հիմք հանդիսանան ֆինանսավորման համար: Մյուս հարցը վերաբերում էր այն փաստին, որ առաջին անգամ բյուջեում հարկային ծախսումների հետ կապված արտոնություններ կան, որոնց հարկերը չեն մուտքագրվելու բյուջե, և որքանով է դա արդյունավետ:
Հաջորդ հարցը վերաբերում էր դեղերի վրա սահմանված ակցիզային դրոշմանիշերին, որի կապակցությամբ դեղերի ներկրմամբ զբաղվող ընկերությունները աղմուկ են բարձրացրել, որ դեղերի գների աճ է տեղի ունենալու: «Արդյոք ֆինանսավորման ժամանակ հաշվի առնվե՞լ է այդ փաստը, թե՞ ոչ, և կառավարությունը նախատեսո՞ւմ է այս ուղղությամբ մեղմել քաղաքականությունը»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը նշեց, որ կողմ է ծրագրային բյուջետավորման հստակեցմանը, և քանի որ առողջապահությունը բարդ ոլորտ է, առաջարկվել է սկսել մեկ տողից` սրտային հիվանդությունների դեպքում անհետաձգելի միջամտությունների համար:
Ծրագրային բյուջետավորման հետ կապված` Պավել Սաֆարյանը նշեց, որ միայն կառավարությունը չի կարող դա անել, և անհրաժեշտ է Ազգային ժողովի աջակցությունն ու կառավարության հետ արդյունավետ փոխգործակցությունը: Ըստ փոխնախարարի` ծրագրային բյուջետավորման մեջ խնդիրն առաջանում է ոչ ֆինանսական ցուցանիշների հետ կապված, այն է` քանակական, որակական, ժամկետային:
Ինչ վերաբերում է հարկային արտոնություններին, ֆինանսների փոխնախարարի խոսքով` կառավարությունը գնահատել է հարկային ծախսումները, և հարկային օրենսդրությունը բազմաթիվ արտոնություններ է տրամադրում: