Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցրեց ծրագրային բյուջետավորման մասին , թե երբ է կառավարությունը ամբողջությամբ անցնելու այդ համակարգին:
«Նոր նախարար եք, բայց համակարգում նոր մարդ չեք, կարող եք գնահատական տալ՝ որքանո՞վ է պատրաստ մեր պետության համակարգը անցնել բյուջետային ծրագրավորմանը»-հարցրեց պատգամավորը: Վարդան Արամյանը պատասխանեց, որ բյուջետային ծրագրավորմանն անցնելը կառավարության որդեգրած ամենակարևոր մոտեցումներից մեկն է:
Նախարարի խոսքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորել է առաջիկա երկու երեք տարիների ընթացքում շեշտը դնել ծրագրային բյուջետավորման կոնցեպցիայի վրա: Իսկ ամբողջությամբ ծրագրային բյուջետավորման երկիրը կանցնի 2019թ.-ից: Արամյանը հիշեցրեց, որ նախկինում պատգամավոր, ներկայումս՝ գործադիրի անդամ Արծվիկ Մինասյանն էր միշտ հորդորում ներդնել ծրագրային բյուջետավորումը: