Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:
Ֆինանսների փոխնախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց այսօր քննարկումներին մասնակից նախարարությունների և գերատեսչությունների բյուջեի ծախսերը: Նա նշեց, որ նախագահի աշխատակազմի բյուջեն 2018 թվականին կկազմի 2 մլրդ 445 միլիոն դրամ: Այս թիվը զիջում է նախորդ երկու տարիներին նախագահի աշխատակազմին տրվող բյուջեին: Բացի այդ` նոր հայտ կա, և 64 միլիոնով ևս կկրճատվի նախագահի աշխատակազմի բյուջեն:
Ջանջուղազյանն ասաց, որ ԱԺ աշխատակազմին կտրամադրվի 4 մլրդ 595 միլիոն դրամ: Իսկ կառավարության աշխատակազմի բյուջեն կկազմի 19,5 մլրդ դրամ: «Կառավարության աշխատակազմի բյուջեն ունի առանձնահատկություններ: Կառավարության աշխատակազմը կիրականացնի 33 ծրագիր»,- ասաց նա:
Իսկ ահա Սահմանադրական դատարանը կունենա ավելի համեստ բյուջե` 590 մլն դրամ:
Ջանջուղազյանի խոսքով` նախատեսվում է 16,6 մլն դրամ պահուստային ֆոնդ:
Նրա ներկայացմամբ` արդարադատության նախարարության 2018 թվականի բյուջեն կկազմի 13,5 մլրդ դրամ: Դատախազության համար նախատեսված է 4,4 միլիարդ դրամ, պահաուստային ֆոնդը կկազմի 86 մլն դրամ: Քննչական կոմիտեին կտրամադրվի 5,9 մլրդ դրամ, պահուստային ֆոնդը կկազմի 94 միլիոն դրամ: ՀՔԾ-ին կտրամադրվեն 650 մլն դրամի չափով միջոցներ: ՎՊ-ին կտրամադրվի 1,1 մլրդ դրամ, պահուստային ֆոնդը կկազմի 21,6 միլիոն : Դատական դեպարտամենտին կտրվի 8,8 մլրդ դրամ, իսկ ահա կԸՀ-ին`1,1 մլրդ դրամ, որից ՏԻՄ ընտրությունների վրա կծախսվի 791 միլիոն դրամը: ՄԻՊ-ին էլ կտրամադրվի 368 մլն դրամ: