|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
2025 թվականին Գերմանիայի կառավարությունը 24,8 միլիարդ եվրո է ծախսել ապաստան հայցողների տեղավորման և խնամքի վրա, ինչը 3,2 միլիարդ եվրոյով պակաս է, քան մեկ տարի առաջ։
Ինչպես գրում է Bild-ը, ծախսերի վիճակագրությունը վարվում է 2015 թվականին ընդունված օրենքի հիման վրա։
Անցյալ տարի Գերմանիայում ներկայացվել է ապաստան ստանալու 168 հազար 543 դիմում։
Դիմումատուների ամենամեծ խումբը կազմել են Աֆղանստանի քաղաքացիները։
Դիմումների ընդհանուր թիվը 2024 թվականի համեմատ նվազել է շուրջ 33%-ով, ինչն էլ իր արտացոլումն է գտել պետական ծախսերի կրճատման վրա։