կարևոր
436 դիտում, 59 րոպե առաջ - 2026-10-15 19:13
Աշխարհ

Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը

Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը

Շաբաթվա վերջին պետությունների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրոպական միության ապագա բյուջեն։ Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պնդում է խնայողական քաղաքականության անհրաժեշտությունը և իր շուրջ է համախմբել ևս հինգ երկրի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Այդուհանդերձ, Եվրոպական հանձնաժողովն ու ԵՄ անդամ մյուս 17 պետություններն այլ մոտեցման կողմնակից են։ Բրյուսելում կայացված որոշումները կարող են հետևանքներ ունենալ Գերմանիայի ներքին քաղաքականության վրա։

«Բարեփոխումներն այնքան արագ չեն ընթանում, որքան նախատեսված էր, իսկ դաշնային բյուջեի և տնտեսության վիճակը բացասաբար են ազդում տրամադրությունների վրա»,- ասել է Մերցը։

Խորհրդում նախագահող Իռլանդիան ներկայացրել է ԵՄ յոթնամյա բյուջեի նոր նախագիծ, որն ուժի մեջ կմտնի 2028 թվականից։ Տնտեսման նպատակով նախատեսվում է կրճատել մրցունակության բարձրացմանն ու հետազոտությունների զարգացմանն ուղղված ծրագրերը։ Արդյունքում՝ ակնկալվում է, որ բազմամյա ֆինանսավորման ծրագրի շրջանակում ծախսերը կնվազեն 141 միլիարդ եվրոյով։