|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախարարը նշեց, որ օրենքում լրացում կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացները պարզեցնելու անհրաժեշտությամբ: Նշված խնդիրը ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստին, որի ժամանակ ներկայացվել է խնդիրը և հաստատվել խնդրի լուծման անհրաժեշտությունը:
Նախագծով առաջարկվող լրացումն ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը և դյուրացմանը, ինչպես նաև դրա համար պահանջվող ժամանակի և ծախսերի կրճատմանը:
Կառավարությունը հավանություն տվեց ներայացված օրենքի նախագծին և այն ուղարկեց Ազգային ժողով: