|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բժիշկների նկատմամբ բռնությունը, ինքնադատաստանը խիստ դատապարտելի և զազրելի է` անկախ նրանց մեղքի բաժնից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ըստ նրա` բժշկի մեղքի բաժինը պետք է որոշի դատարանը, իսկ մինչ այդ բժշկին ինքնադատաստանի ենթարկելն ուղղակի անկարելի է:
«Երևանում շտապօգնության մեքենայի մոտենալու համար նախատեսված ժամկետը 15 րոպեն է, իսկ մարզերում` 20 րոպեն: Ինչ վերաբերում է վերջին շրջանում Գյումրիում բժիշկների նկատմամբ բռնությունների երկու դեպքերին, երկուսի դեպքում էլ խնդիրը կապված չի եղել շտապօգնության ուշացման հետ, երկու դեպքում էլ անմարդկային և անբարոյական վերաբերմունք է ցուցաբերվել բժիշկների հանդեպ»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկայում նախարարությունը չափորոշիչներ է մշակելու, որոնց շնորհիվ կապահովեն նաև բժիշկների իրավունքները: