| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում շտապ օգնության աշխատակիցների հանդեպ ագրեսիան, քանի որ արդեն երկու անգամ է` Գյումրիում ծեծի են ենթարկում բժիշկներին, ասաց. «Ես չէի ցանկանա որևիցե մեկին որակավորել, առավել ևս` նման թասիբով ժողովրդին, բայց նույն այդ թասիբով ժողովրդին կցանկանայի ասել, որ սա երկրորդ դեպքն է, որ նման ցինիզմով և դաժան վերաբերմունքի է արժանանում մի մարդ, ով եկել է` օգնություն ցուցաբերելու: Մինչև իրավապահ մարմինները գնահատականը, պետք է հասարակական գնահատական հնչի` բժիշկների հանդեպ նման ցինիզմի և դաժանություն ցուցաբերելու հետ կապված»:
Նախարարի խոսքով` շտապ օգնության մեքենան իր չափորոշիչին համապատասխան ժամանակահատվածում եղել է համապատասխան վայրում: Նա նշեց, որ իրենք ուշի-ուշով հետևելու են իրավապահ մարմիննեի գործողություններին:
Հիշեցնենք, որ օրերս Գյումրիում քաղաքացիները ծեծել էին շտապ օգնության աշխատակիցներին և ստիպել վերակենդանացնել արդեն մահացած անձին: