|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանի որոշումը` Իսպանիայից անկախանալու մասին, համարել է հանցավոր գործունեություն:
«Մենք պատրաստ չենք նրան, որ ինչ-որ մարդիկ փորձում են կազմաքանդել մեր Սահմանադրությունը: Մեր պետությունը կարձագանքի դրան»,- ասել է վարչապետը` հավելելով, որ «ամեն ինչ կլինի լավ, չափի մեջ և արդյունավետ»:
Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախանալու բանաձևի օգտին: Այդ բանաձևի օգտին կողմ է քվեարկել 70 պատգամավոր, 10-ը դեմ են քվեարկել, իսկ 2-ը` ձեռնպահ: