կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-12 15:17
Հասարակություն

Վարորդական վկայականների փոխանակման ընթացակարգը չի փոխվի

Վարորդական վկայականների փոխանակման ընթացակարգը չի փոխվի

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ վարորդական վկայականների փոխանակման ընթացակարգը չի փոխվի․

«Հայտնում ենք, որ վարորդական իրավունքի վկայականների հատկացման կարգի վերաբերյալ նախատեսվող օրենսդրական փոփոխություններից հետո վարորդական վկայականների փոխանակման ընթացակարգը չի փոխվելու, մասնավորապես որակավորման քննության մասնակցելու կարիք չի լինելու», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: