Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովը հայտնել է, որ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի դեմ դատական հայց է պատրաստվում՝ Պուտինի մամուլի ասուլիսի ժամանակ նրա հնչեցրած սուտ մեղադրանքների համար. հայտնում է ren.tv-ն:
Հիշեցնենք, որ երեկ Սոբչակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Չեչնիայում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք խախտում են ՌԴ օրենսդրությունն ու Սահմանադրությունը։ «Կադիրովը փաստացիորեն հայտարարել է, որ Չեչնիայի տարածքում չեն գործում ռուսական օրենքները, և նշել է, որ բոլոր ահաբեկիչների բարեկամները կպատժվեն, իսկ այնտեղ գործող միակ իրավապաշտպան կազմակերպությունը հետապնդվում է»,- ասել էր Սոբչակը:
«Այն, ինչ ասել է Սոբչակը, իրականում գոյություն չունի բնության մեջ: Այդ ամենը հորինված է, սակայն, դա իրավիճակի այն մասն է, որ Սոբչակը և նրա նմանները ցանկանում են տեսնել Չեչնիայում։ Մեզ մոտ կան իրավաբաններ, ես վստահ եմ, որ նրանք զբաղվում են այդ մեղադրանքներով»,- ասել է Քարիմովը։