|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ով հայտարարել է 2018-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, «Время покажет» հաղորդման տաղավարում պատմել է` ինչ է մտածում ՌԴ-ում ընտրությունների մասին, խոսում է Ղրիմի վերաբերյալ իր դիրքորոշման մասին և գնահատում ընտրություններում հաղթելու սեփական շանսերը:
Սոբչակը նշում է, որ գալիս է մի պահ, երբ որևէ մեկը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա, հենց այդ պատճառով է ինքն առաջադրվում: «Ես գնում եմ, որովհետև դուք չեք գնում»,- ասել է նա հաղորդման մասնակիցներին` նշելով, որ քաղաքանությունը նաև մեծ վտանգ է ներկայացնում:
Խոսելով գլխավոր թեկնածու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին` Սոբչակը բողոքել է, որ նա անգամ չի մասնակցում բանավեճերին:
Սոբչակը նաև նշել է, որ թոշակառուն աղքատ վիճակում է ապրում, ըստ նրա` Առաջին ալիքի հաղորդավարը ստանում է 1 մլն ռուբլի, իսկ սովորական թոշակառուն` 12 000 ռուբլի:
Պատասխանելով իր եկամուտի մասին հարցին` Սոբչակը չի թաքցրել, որ տարեկան վաստակում է 2 մլն դոլար: «Ես իմ արդար քրտինքով աշխատում եմ այդ գումարը, հարկեր մուծում, որոնք արդյունքում ուղղվում են Սիրիայում պատերազմին»,- նշել է նա:
ՌԴ-ում նվազագույն թոշակի վերաբերյալ բանավեճի ժամանակ հաղորդավարը սուլում է Սոբչակին: