|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մարդկանց խորհուրդ է տրվում հակաբիոտիկներ ընդունելու փոխարեն մեկնել հանգստյան վայրեր:Այսպես են կարծում Բրիտանիայի էպիդեմոլոգիական կենտրոնում: Հակաբիոտիկների 20 տոկոսը, որպես կանոն, անհրաժեշտ չեն հիվանդներին, քանի որ համապատասխան հիվանդությունները անցնում են իրենք իրենց: Դեղամիջոցների չարաշահումը կարող է հանգեցնել հակաբիոտիկների նկատմամբ միկրոօրգանիզմների դիմադրողականության մեծացմանը: Ուստի հիվանդները պետք է իրենց ներդրումն ունենան ինֆեկցիաների աճի կանխարգելմանը, նշում են մասնագետները: Հակաբիոտիկների ընդունումը կարևոր է սեպսիսի, թոքաբորբի, բակտերիալ մենինգիտի և այլ ծանր ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ: Առավել թեթև հիվանդությունների դեպքում հակաբիոտիկների օգուտը համարյա աննշան է:Օրինակ` հազը կամ բրոնխիտը կարող է անցնել երեք շաբաթվա ընթացքում , այն դեպքում, երբ հակաբիոտիկները կօգնեն արագացնել այդ պրոցեսը հասցնելով մի քանի օրվա: