Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկա է ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստին։ Նախքան նիստի մեկնարկը նա լրագրողների հետ զրույցում խոսեց իր անվտանգության նախկին պետ Էդուարդ Բաբայանի պատգամավոր դառնալու մասին։
Հարցին՝ ո՞վ է հիմա զբաղվելու իր անվտանգությամբ, եթե անվտանգության պետն արդեն խորհրդարանական է, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Արդեն վաղուց Բաբայան Էդիկը ոչ թե իմ անվտանգության պետն է, այլ Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնականն է։ Իմ անվտանգության պետն Արամ Սարգսյանն է»։
Ծառուկյան համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ ինքն է Էդուարդ Բաբայանին բերել օրենսդիր մարմին: «Նրան ես չեմ բերել, ժողովուրդն է բերել նրան, որն ամենից շատ ձայնն է ստացել»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը, որը ստացել է 7472 ձայն: Նա ԲՀԿ-ից ռեյտինգայինով ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն է: