Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երկար տարիների ընթացքում օծանելիքի շուկայում գերիշխող դիրք ունեին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Estee Lauder-ը, L'Oreal-ն ու Coty-ն, և ոչ ոք չէր կարող ենթադրել, որ նրանց գերիշխող դիրքին կարող էր ինչ որ բան խանգարել:
«Ամեն ինչ միօրինակ է բուրում, և մարդիկ սկսում են ձանձրանալ խոշոր բրենդներից, նրանք ցանկանում են ինչ որ նոր բան»,- ասում է Նիկ Ստյուարդը` լոնդոնյան պարֆյումերային Gallivant բրենդի հիմնադիրը:
Fragrances of the World օծանելիքի հիմնադիր Մայքլ Էդվարդսն էլ ասում է, որ մարդիկ սկսում են հետաքրքրվել այն պարֆյումերներով, ովքեր առաջարկում են ինչ-որ յուրահատուկ բուրմունք: Նրա կարծիքով` այս ոլորտում բոլոր նորույթները գալիս են ոչ մեծ բրենդներից, իսկ խոշոր բրենդները վախենում են ռիսկի դիմել:
«Ապագան անհատական բուրմունքներինն է, երբ մարդիկ ցանկանում են ինչ-որ յուրահատուկ բուրմունք, այնպես որ անհատական խորհրդատվությունը ավելի արդյունավետ է դառնալու»,- ասում է Էդվարդսը: