|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփիեն Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականի մասին լուրերը:
Նա ծիծաղելի համարեց Ագրամունտի պարզաբանումը, թե հրաժարական է տալիս, քանի որ բժիշկն է իրեն խորհուրդ տվել:
«Երկուշաբթի առավոտյան տեղի էր ունեալու նրան անվստահություն հայտնելու քվեարկությունը, և նա պետք է խայտառակ ձևով հեռացվեր ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: Հավանաբար, նա հաշվարկել է, որ իր կենսագրության մեջ ավելի լավ է գրվի` ինքը հրաժարական է տվել, որովհետև բժիշկն է խորհուրդ տվել, ինչը, իհարկե, մեղմ ասած, ծիծաղելի է, քան անվստահության հիմքով իրեն հեռացրել են»,- ասաց Հովհաննիսյանը, և հավելեց, որ նրան ընկերներն են նաև խորհուրդ տվել, որ ավելի լավ է այս ձևով հեռանա:
Հիշեցնենք, որ Պեդրո Ագրամունը որպես հրաժարականի պատճառ նշել էր առողջական խնդիրները: