Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 5-ին՝ Հայաստան-Լեհաստան հանդիպման ավարտից հետո՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մամուլի ասուլիսը.
-Պարոն Պետրոսյան, ընդունո՞ւմ եք, որ հիմնական կազմը սխալ էր ընտրված:
-Ոչ:
-Վերջին երկու խաղերում թիմի առջև կարծես միայն հարձակման գծի առջև է դրվում մարտավարական առաջադրանք։ Նման խաղերը թեև նշանակություն չունեն, բայց կարո՞ղ են թիմին օգուտ տալ, թե՞ պետք է մոռանալ այս պարտությունը:
-Այսօրվա խաղը թիմին հաստատ չի կարող օգուտ տալ, որովհետև մենք իրոք շատ վատ խաղացինք: Ավելի լավ կլիներ, որ մենք մարտավարական սխալներ թույլ տայինք և պարտվեինք, ու այդ դեպքում մեղադրեին մարզչին, քան մենք պարզ սխալների պատճառով նման հաշվով պարտվեինք Լեհաստանին: Այս խաղը հաստատ պետք է մոռանալ:
-Որքան էլ որ պարտությունը ցավալի է՝ պետք է առաջ նայել: Այս իրավիճակից ելքը ո՞րն է:
-Այս պահին շատ դժվար է այդ հարցին պատասխանել: Ելքի համար մենք պետք է շատ ուժեղ ներքին առաջնություն ունենանք, մեր ֆուտբոլիստները խաղան եվրոպական ավելի բարձրակարգ ակումբներում: Ելքը դա է, որն այս պահին անհնար է: Բայց ինչպես ասում են՝ հույսը վերջում է մահանում: Մնանք հույսով:
-Խոսեցիք պարզունակ սխալներից: Կխնդրեմ մեկնաբանել Գրիգոր Մելիքսեթյանի հետ կապված դրվագը, ինչպես նաև մի քանի լավ փոխանցումներ, որոնց իրացումը չստացվեց:
-Ես մինչև հիմա ֆուտբոլիստներին անհատապես չեմ քննարկել և այսօր էլ դրանից զերծ կմնամ: Սա ֆուտբոլ է, և հոգեբանական առումով շատ բարդ է, երբ թիմը երկրորդ րոպեին գոլ է բաց թողնում: Այնուհետև թիմը կարծես սկսեց վերականգնվել, բայց հանկարծ պարզ սխալ, ու 0-2: Հետո արդեն շատ բարդ էր վերականգնվելը: 0-3-ից հետո գոլ խփեցինք, և կարծես թե ինչ-որ շարժ նկատվեց խաղում: Իսկ չորրորդ գոլը կարելի է ասել կոտրեց մեր թիմի ողնաշարը: Միակ ելքն այն է, որ պիտի փորձենք նման տարրական սխալներ այլևս թույլ չտալ: Ամենակարևորն այն է, որ բոլոր ֆոտբոլիստները սկսկեն իրենց վրա աշխատել: Խաղից հետո մարզիչը կարող է պատասխանել լրագրողների հարցերին, դա նրա գործն է, բայց ժամանակն է, որ ֆուտբոլիստները նույնպես պատասխանատվություն վերցնեն իրենց վրա:
Ասուլիսն ամբողջությամբ՝ ՀՖՖ կայքում