կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-03 12:56
Սպորտ

Վստահ եմ, որ հաջողություն ենք ունենալու. Արթուր Պետրոսյան

Վստահ եմ, որ հաջողություն ենք ունենալու. Արթուր Պետրոսյան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն այսօր պաշտոնապես կներկայացվի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Միջոցառումից առաջ նորանշանակ մարզիչը լրագրողների հետ զրույցում խոսեց շվեյցարական թիմի հետ աշխատանքի մասին:

«Այլևս չեմ աշխատելու շվեյցարական թիմի հետ։  Ճիշտ է` դեռ ունեմ պայմանագիր, սակայն ակումբն ընդառաջ է  գնացել։ Հայաստանի առաջնության ընթացքում լինելու եմ Հայաստանում և չպետք է  բաց թողնեմ ոչ մի խաղ։ Ռազմիկ Գրիգորյանն ու Սարգիս Հովհաննիսյանը կլինեն իմ մարզչական շտաբում։ Բոլոր ֆուտբոլիստների ընտրությունը կատարել եմ ես` մարզչական շտաբի հետ։ Վստահ եմ, որ հաջողություն ենք ունենալու, հակառակ դեպքում՝ այստեղ չէի լինելու։  Ավելի շատ խնդրանք ունեմ, որ երկրպագուները կանգնեն հավաքականի կողքին, քանի որ նրանց վստահության կարիքը կա։ Քննադատել, իհարկե, պետք է, բայց դա էլ իր ձևն ունի»,- ասաց Պետրոսյանը։