|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Որոշ անձնագրային վարչություններում խնդիրներ կային արցախցիներին քաղաքացիություն տրամադրելու հարցում, նաև վերաբերմունքի հարցով որոշակի խնդրահարույց դեպքերի էինք առնչվել»,-ԱԺ արտահերթ նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով որ դեռևս չի ուզում հրապարակել այդ անձնագրային վարչությունների անունները։
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ տասնյակ հազարավոր բռնագաղթածներ բնակարան չեն ստացել։
«Տրված գումարը չի բավարարում որպեսզի մարդիկ կարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրները»,- հայտարարեց Դանիելյանը։
Դավիթ Խաչատրյանը հայտնեց, որ գլխավոր պատճառը քաղաքացիություն չստանալու հետ է կապված, քանի որ քաղաքացիություն ստանալու և հավաստագիր տրամադրելու թվերը իրար մոտ են։
«Մյուս ընտանիքները ստացելեն և գումարները հիմնականում այն բավարարում են Երևանում և մերձակա բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար»,-ասաց փոխնախարարը։
Գառնիկ Դանիելյանը նշեց, որ 26 հազար մարդ է ստացել քաղաքացիություն և 3600-ից ավել ընտանիք ստացել են հավաստագիր, կամ գնել են բնակարաններ և հարցրեց, թե 90 հազար բռնագաղթածներն ինչու չեն վերցնում հավաստագրերը։
«Վերջերս մենք ռեպորտաժ տեսանք, որ մեր արցախցի հայրենակիցը մեքենայի մեջ է քնում։ Խնդիրը պետք է հասկանանք ինչն է, որ ռեալ լուծումները տանք»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ նկատելով որ դեռ կան բռնագաղթածներ որոնք ունեն բնակարանային խնդիրներ և նրանց թիվը շատ է։
ԱՍՀՆ փոխնախարար Խաչատրյանը արձագանքեց. «Մենք ուեննք բազմաթիվ դեպքեր, որ չեն դիմել քաղաքացիության , բայց դժգոհում են որ գումարը չի բավարարում։ Նախ պետք է ստանալ քաղաքացիություն, հետո անցնել այն ճանապարհը, որ 1600 մեր հայրենակիցների ընտանիքներ անցել են և իրականացրել իրենց իրավունքը»։
Փոխնախարարը հայտնեց, որ կա 250 բնակավայր, որտեղ արցախցիների ընտանիքի մեկ անդամի աջակցության չափը կազմում է 5 մլն դրամ և պետք է օգտվել դրանից։