Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը՝ մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ԱԱ-2018-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ սեփական հարկի տակ մրցելով Ղազախստանի հավաքականի հետ։ Այսօր տեղի ունեցավ Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
- Ես ասում եմ, որ դժվար խաղ կլինի, մրցակիցն ուժեղ է։ Սպասում ենք լարված խաղի։
Պաշտպանության աջ թևում լուրջ մրակցություն է, ու՞մ կտեսնենք վաղն այդ դիրքում։
- Կամո Հովհաննիսյանն իր ակումբում խաղում է կիսապաշտպանության գծում։ Հովհաննես Համբարձումյանը մի փոքր վնասվածք ունի և դեռ հայտնի չէ վաղը կմասանկցի խաղին, թե ոչ։ Մանոյանի վնասվածքը մեծ կորուստ էր մեզ համար և պետք է ելք գտնել։ Կարծում եմ կկարողանանք ճիշտ որոշում կայացնել։
- Ի՞նչ կասեք մրցակցի մասին և որքանո՞վ է Մխիթրայանը պատրաստ խաղին։
- Հենրիխի մարզավիճակը շատ լավ է։ Ղազախստանի խաղը մենք վերլուծել ենք, և գիտենք ուժեղ և թույլ կողմերը։ Պայքարող թիմ է և ֆիզիկապես շատ ուժեղ։ Իսկ թույլ կողմերի մասին կխոսենք վաղը։ Ի՞նչ մարզավիճակում է Արաս Օզբիլիսը։
- Արասը իր թիմում հիմնական կազմում չի խաղում։ Ֆիզիկական վիճակի հետ կապված ավելացնելու տեղ կա։
- Այս խաղի համար հրավիրված քիչ ֆուտբոլիստներ կան Հայաստանի առաջնությունից։ Արդյո՞ք առաջնությունում չկան հավաքականի մակարդակին համապատասխան ֆուտբոլիստներ։
- Կան թեկնածուներ, պարզապես դեռ չեն հասցրել ձեռք բերել մարզավիճակ, քանի որ ձմեռային դադարից հետո ընդամենը 3 տուր է տեղի ունեցել առաջնությունում։
- Հետևու՞մ եք «Ռոստով»-ի պաշտպան Խորեն Բայրամյանի խաղին։
-Բայրամյանի հետ կապնվել ենք Մոնտենեգրոյի հետ խաղից հետո և պայմանավորվածություն էինք ձեռք բերել հանդիպել, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց հանդիպումը։ Այս խաղից հետո կրկին փորձելու ենք կապնվել։
- Հնարավո՞ր է Մխիթարյանին տեսնենք հարձակվողական գծում։ Հենրիխը ձախ պաշտպան էլ կարող է խաղալ (ծիծաղում է)։ Հավաքականում չեմ տեսնում իրեն հարձակվողի գծում, քանի որ նա պետք է խաղ կազմակերպի և թիմին տանի իր ետևից ։