|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հոկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ լայնամասշտաբ զորավարժություններին կմասնակցի 12.000 մարդ, գործի կդրվի 1500-ից ավելի զորատեխնիկա և 50-ից ավելի թռչող սարք: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նա հայտնեց, որ ՀԱՊԿ զորավարժություններ նախատեսված է անցկացնել 4 երկրների տարածքներում: Զորավարժություններին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ երկրները: «Մարտական եղբայրություն 2017» անունը կրող համատեղ զորավարժության նպատակն է ամրապնդել ՀԱՊԿ կազմակերպության ղեկավարման համակարգը: Զորավարժությունն անցկացվելու է երեք փուլով:
Վաղարշակ Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ այդ զորավարժություններին կմասնակցի նոր ձևավորված հայ-ռուսական միավորված զորախումբը: Նշենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագիրը վավերացնելու հարցը: