Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
– Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառվում է մի տեսանյութ, համաձայն որի ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Հակարի կամրջով մտել է ՀՀ տարածք եւ շարժվել դեպի Գորիս: Ո՞րն է այս տեղաշարժի նպատակը:
– ԼՂ-ում տեղակայվելու եւ խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախբմին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր են հատկացվել Գորիսում եւ Սիսիանում:
Տեղանքը ընտրվել էր այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ: Քանի որ ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, հասկանալիորեն չի կարող մնալ նաեւ Հայաստանի Հանրապետությունում: ԼՂ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: