|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Սեպտեմբերի 25-ին, ժամը 16:54-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Նախնական տվյալներով այրվում է մոտ 12000 հակ պահեստավորած անասնակեր և անասնագոմի տանիքը (մոտ 720 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:36-ին:
Հրդեհաշիջման աշխատանքները չեն դադարեցվել ողջ գիշեր: Սեպտեմբերի 26-ին, Ժամը 08:00-ի դրությամբ աշխատանքներում ներգրավված են երկու մարտական հաշվարկ և 10 փրկարար ծառայող:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: