կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-25 23:04
Հասարակություն

Կրակոցներ` Երևանում

Կրակոցներ` Երևանում
Shamshyan.com-ի փոխանցմամբ, քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում, Մամիկոնյանց 60 հասցեում՝ «Ասպար Արմս Որսորդական զենքեր և պարագաներ» ընկերության դիմաց:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են դեռևս անհայտ հրազենի մի քանի կրակված պարկուճներ, ինչպես նաև Hyundai Sonata մակնիշի 02 QQ 900 համարանիշի, Nissan Latio մակնիշի 35 ԼG 023 համարանիշի ավտոմեքենաներ, որոնց վրա կան ձեռքի և ոտքի հարվածի հետքեր: