Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Սարի թաղում այսօր կրակոցներ են հնչել: Ըստ «Փաստինֆո»-ի` դրանք «Շարլոտ»-ի հաշիվները դեռ փակված չլինելու հետեւանքն են:
«Օգոստոսի 26-ին «Շարլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծից սկիզբ առած հարաբերությունների պարզումն այսօր արդեն բավական լուրջ հետևանքների է հանգեցրել:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ այսօր հրազենային վնասվածքվ երևանյան հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել «Շարլոտ»-ի սեփականատերերից ոմն Արամ: Երբ փորձեցինք այս տեղեկությունները ճշտել Ոստիկանությունից, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը չհերքեց, որ այսօր կեսօրին Երևանում, իրոք, կրակոցներ են հնչել և կա վիրավորված, սակայն չնշեց նրա անունը: Արմեն Մալխասյանը նաև նշեց, որ կրակոցները հնչել են մայրաքաղաքի Սարալանջի փողոցում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն այնտեղ հայտնաբերել է պարկուճներ:
Իրավապահներն այս պահին էլ դեռ շարունակում են աշխատել դեպքի վայրում: Հիշեցնենք, օգոստոսի 26-ին, Բաղրամյան պողոտայում գտնվող «Շարլոտ» գիշերային ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք էր տեղի ունեցել ակումբի տերերի ու հաճախորդների միջև: Ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների` միջադեպի մասնակիցները հարկային տեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ ու պաշտոնյաների որդիներ են եղել: Դեպքի օրը` կեսգիշերին, ակումբ այցելած երիտասարդների մի խումբ ցինիկ պահվածքով վեճ է հրահրել է ակումբի սեփականատերերի հետ:
Նրանցից մեկն ակումբի սեփականատիրոջն ասել է, որ իրենք ակումբը փակել էին տվել և իրենցից բացի, նշված ժամին ոչ ոք չպետք է մտներ այնտեղ: Ակումբի սեփականատերն էլ ասել է, թե իրենք կարճ ժամանակով են մտել, շտապ հաց կուտեն և դուրս կգան՝ չխանգարելով իրենց խրախճանքին: Այս պատասխանը, սակայն, չի գոհացրել հաճախորդներին, և նրանք հարձակվել են ու ծեծել ակումբի սեփականատիրոջն ու նրա ընկերոջը: Բայց ակումբի տերն էլ անպատասխան չի թողել նրանց: Նա նախ կանչել է իր եղբորը` ակումբի տնօրենին, և պատվիրել է փակել ակումբի դուռը, ապա օգնության հասած մի խումբ յուրայինների հետ ինքն է ծեծել իր ակումբի երիտասարդ այցելուներին»,- գրում է կայքը:
Մանրամասն` սկզբնաղբյուրում: