կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-12 23:51
Քաղաքական

Դուք ի՞նչ իշխանություն եք, ի՞նչ հրամանատար ու պաշտպանության նախարարություն եք, ի՞նչ հայ մարդ եք, ի՞նչ բարոյականություն ունեք. Համլետ Պետրոսյան

Դուք ի՞նչ իշխանություն եք, ի՞նչ հրամանատար ու պաշտպանության նախարարություն եք, ի՞նչ հայ մարդ եք, ի՞նչ բարոյականություն ունեք. Համլետ Պետրոսյան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք ի՞նչ իշխանություն եք, ի՞նչ հրամանատար ու պաշտպանության նախարարություն եք, ի՞նչ հայ մարդ եք, ի՞նչ բարոյականություն ունեք: Հա զոհեր ու զոհեր:

Գոնե հեռացեք, հեռացեք առանց մեկնաբանության ու բացատրության: Դատ ու դատաստան էլ չկա, որ դատի ձեզ: Ուղղակի հեռացեք:

Թող գան նրանք` ովքեր կարգ ու կանուն կհաստատեն, չեն կարող` թող նրանք էլ հեռանան: Էդ ԱԺ-ն քնած է՞: Չի՞ կարող մի օրենք ընդունել, որ բանակում նման ամեն մի դեպք կարգավորվում է օրենքի ուժով` պատվազրկվում է հրամանատարը և ցրվում է ստորաբաժանումը:

Թե՞ դուք մանկական խաղերի բեմադրիչներ եք: Դուք ում դեմ ե՞ք չպատերազմում ու հա զոհեր տալիս: Թշնամու թե՞ սեփական ժողովրդի:

Հիմա ո՜նց է տրոփում ամեն մի զինվորի մոր սիրտը: Էս ինչ ե՞ք անում:»: