|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` իրեն բարոյականություն չսովորեցնել. հայտնում է РИА Новости-ն:
«Էրդողանը ՀԱՄԱՍ-ի խոշորագույն կողմնակիցներից է և, անկասկած, հասկանում է` ինչ է նշանակում ահաբեկչություն և սպանդ: Խորհուրդ եմ տալիս Էրդողանին` մեզ բարոյականություն չսովորեցնել»,- ասել է նա:
Նախօրեին, խոսելով Գազայի հատվածում բախումների մասին, Էրդողանը Իսրայելին ահաբեկչական պետություն էր անվանել, իսկ պաղեստինցիների նկատմամբ վերաբերմունքը ցեղասպանություն որակել:
Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելական ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 61 պաղեստինցի: Ակցիաները կապված էին ԱՄՆ-ի` երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման հետ: