Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես ժողովրդի մեջ ընդունված է անվանել՝ «1000 դրամների հիմնադրամն» այսօր Հայաստանում գործող ամենաթափանցիկ հիմնադրամն է. Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նա նշեց նաև, որ հիմնադրամը տալիս է միջազգային չափանիշներին համապատասխան փոխհատուցման ծրագիր: «Իհարկե, ընտանիքներին տրվող գումարները որևէ կերպ չի փոխհատուցում կորստի ցավը, բայց մենք նաև հասկանում ենք, որ կա սոցիալական խնդի, և սա այդ խնդիրը լուծելու միակ արդար ճանապարհն է»,-ասաց նախարարը։
Սարգսյանը խոսեց նաև ռազմաարդյունաբերության մասին՝ նշելով, որ կյանքը պարտադրել է մեզ ունենալ մեծ բանակ, մեծ ԶՈՒ, ինչը նշանակում է, որ կամ մենք անընդհատ պետք է բողոքենք, որ անասելի մեծ բեռ է այն մեզ համար, կամ պետք է հասկանանք, որ այն նաև հնարավորություն է։ «Եթե բանակը նաև հնարավորություն դիտարկենք, ապա այն առաջին հերթին հնարավորություն է ռազմական գիտության և ռազմական արդյունաբերության տեսանկյունից։ Ռազմաարդյունաբերության կոմիտեն մեծ առաջընթաց է գրանցում այսօր, և կարծում եմ, որ շատ մոտ է պահը, որ մենք առաջին լուրջ արտահանումները կունենանք արտերկրի շուկաներ։ Իհարկե, առաջին խնդիրը մեր զինված ուժերին ապահովելն է, սակայն ոլորտն այնպիսին է, որ եթե արտադրես միայն քեզ համար՝ երբեք չես կարող մրցակցային լինել»,-ասաց նախարարը։