կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-25 13:07
Հասարակություն

Անօդաչուներ, դրանք խոցող համակարգեր. փոփոխություններ` ՀՀ ռազմաարդյունաբերության ոլորտում

Անօդաչուներ, դրանք խոցող համակարգեր. փոփոխություններ` ՀՀ ռազմաարդյունաբերության ոլորտում

Հայաստանում ռազմական արդյունաբերություն միշտ էլ եղել է, և անհեթեթ պնդումներ են, թե չունենք զենքի արտադրություն. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Ըստ նրա` այլ հարց է, որ ոլորտն այնքան էլ համակարգված չէր աշխատում մինչ այս: Վերջերս, ըստ Հարությունյանի, ստեղծվել է ռազմաարդյունաբերության կոմիտե, որի նախագահին կնշանակեն հունիսի 1-2-ը, ինչպես նաև` ՀՀ վարչապետին առընթեր խորհուրդ:

«Կոմիտեն երկու հարց պետք է լուծի` բավարարի մեր բանակի կարիքները, և, ինչու չէ, նաև սկսենք զենք վաճառել այլ երկրներին»,- ասաց Հարությունյանը:

Yerkir.am-ի հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում հնարավոր է` Հայաստանում արտադրվեն անօդաչու թռչող սարքեր խոցող համակարգեր, Հարությունյանը պատասխանեց` այո, ամեն ինչ էլ հնարավոր է: «Նման համակարգեր ստեղծելու աշխատանքներ արդեն իսկ տարվում են: Բացի այդ` մենք այն եզակի երկրներից ենք, որ անօդաչու ենք արտադրում և արտահանում: Մենք այն խեղճ ու կրակ երկրներից չենք, որ մտածենք` գալու են մեզ հոշոտեն»,- ասաց նա: