Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում սահմանային լարվածությանը, նշեց, որ հայկական կողմը պետք է անպայման համարժեք պատժիչ գործողություններ իրականացնի, որպեսզի ադրբեջանցիների արկածախնդրությանը վերջ տրվի:
«Ադրբեջանցիներն անընդհատ փորձ են անում Հայաստանը պահել վտանգի տակ: Գնալով ավելի լկտիանում է ադրբեջանցիների մոտեցումը, և մենք պետք է անպայման պատժիչ գործողություններ իրականացնենք, ինչը և այս օրերին արվում է»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորը հավելեց, որ Ադրբեջանն աչքի է ընկնում մարդու իրավունքների ոտնահարմամբ, նաև` հակաժողովրդական ռեժիմով: «Հետևաբար, ադրբեջանցիներին ներքին խնդիրներից շեղելու համար են սահմանին վիճակը լարում: Հայտնի է, որ միջազգային շուկայում նավթի գինը նվազում է, հետևաբար` եկամուտն էլ է նվազում, և այդ իրավիճակում այլ բան չի մնում, քան երկրի ներքին խնդիրներից դուրս բերել մարդկանց ուշադրությունը և սևեռել արտաքին պատերազմի վրա, թշնամու հետ կապված մոտեցումներ ձևավորել, որպեսզի ներքին խնդիրներից մարդիկ չխոսեն»,- նշեց Մարուքյանը: