Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 8-10-ն ընկած ժամանակահատվածում կայցելի Աստանա, որտեղ կհանդիպի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Դրանից հետո Թուրքիայի ղեկավարը կուղևորվի Ադրբեջան. գրում է Газета.ру-ն:
Թերթը նշում է, որ այցերի այդ աշխարհագրությունը համընկել է Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման հետ:
«ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարն ավելի ու ավելի անիրական է դառնում, ինչն Էրդողանին դրդում է այլ դաշինքներում քաղաքական դաշնակիցներ փնտրել»,- գրում է թերթը:
Ըստ թերթի` Ղազախստանում հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունում ընդգծվում է Էրդողանի այցի բարեկամական բնույթը:
«Իսկապես, երկրների միջև հարաբերությունները զգալիորեն ամրապնդվել են վերջին տարիներին: Հենց Ղազախստանն է միջնորդ հանդիսացել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում»,- գրում է թերթը, նաև` հիշեցնում, որ մեկ ամիս առաջ Էրդողանն անգամ հայտարարել է, որ իր երկրին այլևս չի հետքրքրում ԵՄ-ին անդամակցությունը: