|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Foreign Policy ամսագիրը գրում է, որ մինչ ԱՄՆ-ը կենտրոնացել է Ռուսաստանից բխող կիբեր սպառնալիքի վրա, իրանցի հաքերների հարձակումները կարող են ավելի տհաճ անակնկալ լինել։
Պարբերականի տվյալներով՝ իրանցի հաքերները սկսել են ակտիվորեն գրոհել ամերիկյան թիրախները։ Օրինակ՝ անցած տարվա նոյեմբերին նրանց հաջողվել է մուտք գործել կարևորագույն ենթակառուցվածքների լայն շրջանակ, այդ թվում՝ հիվանդանոց:
«Իրանական կիբերխմբերն աստիճանաբար վերածվում են համաշխարհային ուժի, որի հետ պետք է հաշվի նստեն ամբողջ աշխարհում: Նրանց չարամիտ ծրագիրը լավ երևաց Իսրայելի դեմ պայքարում, և դա, հավանաբար, իրանցիներին քաջություն տվեց ընդլայնելու իրենց գործունեությունը և սկսելու հարձակումը Միացյալ Նահանգների վրա»,- նշում է Foreign Policy-ին:
«Ամենահրատապ գործողությունը, որը Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել այս հարձակումները կասեցնելու համար, Իսրայելի հետ շփումն է», - նշում է պարբերականը: