կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-05 13:42
Սպորտ

Պարտեր դրությունը հունահռոմեական ըմբշամարտի ամենակարեւոր համեմունքն է. Լևոն Ջուլֆալակյան

Պարտեր դրությունը հունահռոմեական ըմբշամարտի ամենակարեւոր համեմունքն է. Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ողջունում է կանոնների նոր փոփոխությունները: Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) բյուրոյի` Փարիզում կայացած նիստում մի շարք որոշումներ են կայացվել, այդ թվում՝ հունահռոմեական ըմբշամարտում պարտեր դրության վերականգնումը:

«Նորից լինելու են այն կանոնները, որոնք գործել են 2012 թ. Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո՝ մինչեւ 2016 թ.: Չնչին դրական փոփոխություններ կան, կարեւորը պարտեր դիրքի վերադարձն է: Նույնիսկ լավագույն կերակուրը համը կորցնում է առանց աղ ու պղպեղի: Նույն կերպ հունահռոմեական ըմբշամարտում պարտերն ամենակարեւոր համեմունքն է:

Կանգնած դրությունից բոլորը սովորել են սումոյի տարբերակը: Բայց պարտերի համար լուրջ մասնագիտական մոտեցում է անհրաժեշտ: Դրան ոչ բոլորն են տիրապետում: Պարտերով միշտ առանձնացել են այն երկրների թիմերը, որտեղ ըմբշամարտը լավ հիմքի վրա է դրված: Պարտերն իր հնարքներով հետաքրքիր է դարձնում գոտեմարտը: Հաճելի է դիտել նման ըմբշամարտ:

2018 թվականից մրցումներն անցկացվելու են երկու օր կշեռքով. առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր կպայքարեն մեդալների համար, երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով: Սակայն 2019 թ. այս օրենքը հանելու են:

Առաջիկա ամիսների ընթացքում կստանանք հաստատված կանոնների վերջնական փաթեթը»,- Լեւոն Ջուլֆալակյանի խոսքերն է ներկայացնում ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Կանոնների նոր փոփոխությունները շրջանառության մեջ են դրվելու 2018 թ. հունվարի 1-ից: