կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-30 23:15
Հասարակություն

Հացաբուլկեղեն տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերը կգործեն ըստ ոլորտների

Հացաբուլկեղեն տեղափոխող տրանսպորտային միջոցների  սանիտարական անձնագրերը կգործեն ըստ ոլորտների

Ինչպես հաղորդում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժինը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը օգոստոսի 30-ին ընդունել է hաց արտադրող և տեղափոխող շուրջ երկու տասնյակ տնտեսվարողների, որոնք կարծում են, որ հաց-հացաբուլկեղեն տեղափոխող տրանսպորտային միջոցները սահմանված նորմերին համապատասխանեցնելու և սանիտարական անձնագրեր ձեռքբերելու ժամկետները բավարար չեն:

Ծառայության պաշտոնյաները լսել են հաց արտադրողների մտահոգությունները, լրացուցիչ պարզաբանումներ տվել թե սահմանված պահանջների ու ընթացակարգերի, և թե ժամկետների վերաբերյալ: Ժամանակացույցի համաձայն՝  փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր ունենալու նորմը կգործի ըստ ոլորտների՝ փուլային տարբերակով: Թեև այս ոլորտում գործունեություն իրականացնողները պարբերաբար իրազեկվել են նախատեսվող փոփոխության՝ իրավական ակտերի /հղում/ ու սահմանված պահանջների մասին, նաև՝ ծանուցումներ ստացել քայլերի հաջորդականության մասին, մեկ անգամ ևս տեղեկացնում ենք.

 

ՀԱՑ, ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆ

1.

Պետական գնումներ

2017 թվականի սեպտեմբերի 1-ից

2.

Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ

2017 թվականի սեպտեմբերի 1-ից

3.

Երևան քաղաքի մանկական նախադպրոցական հիմնարկներ (մանկամսուր, մանկապարտեզ և այլն, հատուկ ուսումնական կրթական հիմնարկ), երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատների), խնամքի գիշերօթիկ հաստատություններ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, երեխաների աջակցության կենտրոններ, սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություններ, դպրոցականների ամառային առողջարարական ճամբարներ և այլ առողջարանային մանկական զվարճանքի կազմակերպություններ, առողջարաններ, հանգստյան տներ, մարզաառողջարանային կազմակերպություններ, ծերանոցներ (ոչ պետական գնումներով)

2017 թվականի սեպտեմբերի 1-ից

4.

Երևան քաղաքի ուսումնադաստիարակչական հիմնարկներ (բուհեր, հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, մարզադպրոցներ, ուսումնարաններ, նախամասնագիտական և մասնագիտական կրթության կազմակերպություններ, արվեստի դպրոցներ

2017 թվականի սեպտեմբերի 1-ից

5.

Երևան քաղաքի առևտրի իրականացման վայրեր

2017 թվականի նոյեմբերի 1-ից

6.

ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի առևտրի իրականացման վայրերում

2018 թվականի ապրիլի 1-ից

7.

ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ,

2018 թվականի ապրիլի 1-ից

8.

ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի մանկական նախադպրոցական հիմնարկների (մանկամսուր, մանկապարտեզ և այլն, հատուկ ուսումնական կրթական հիմնարկ), երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատների), խնամքի գիշերօթիկ հաստատությունների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների, երեխաների աջակցության կենտրոնների, սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատողներ, ովքեր անմիջապես իրականացնում են երեխաների սպասարկումը, դպրոցականների ամառային առողջարարական ճամբարների և այլ առողջարանային մանկական զվարճանքի կազմակերպություններ, դպրոցականների ամառային առողջարարական ճամբարների և այլ առողջարանային մանկական զվարճանքի կազմակերպություններ, առողջարաններ, հանգստյան տներ, մարզաառողջարանային կազմակերպություններ, ծերանոցներ (ոչ պետական գնումներով)

2018 թվականի ապրիլի 1-ից

9.

ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի ուսումնադաստիարակչական հիմնարկներ (բուհեր, հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, մարզադպրոցներ, ուսումնարաններ, նախամասնագիտական և մասնագիտական կրթության կազմակերպություններ, արվեստի դպրոցներ

2018 թվականի ապրիլի 1-ից

ՄԻՍ

1.

Պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում

2017 թվականի սեպտեմբերի 1-ից

2.

Մսամթերքի արտադրություն (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում)

2017 թվականի նոյեմբերի 1-ից

3.

Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում)

2018 թվականի ապրիլի 1-ից

4.

Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում

2018 թվականի մարտի 1-ից

5.

ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում

2018 թվականի հունիսի 1-ից

6.

ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում)

2018 թվականի հուլիսի 1-ից